Իրանի Հարավային Խորասան նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Խորասանի Սարբիշեհ քաղաքից 50 կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ անցած հոկտեմբեր ամսվա ընթացքում Իրանում ավելի քան 1070 երկրաշարժ է տեղի ունեցել: