Հետևեք մեզ։

ԿԳՄՍՆ-ի բյուջեն աննախադեպ կավելանա. նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում. Ժաննա Անդրեասյան

11:07, 02 նոյեմբեր 2023
ԿԳՄՍՆ-ի բյուջեն աննախադեպ կավելանա. նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետբյուջեից կհատկացվի 345 միլիարդ 417 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է շուրջ 38 տոկոսով:

 

«Էական, աննախադեպ ավելացում է, այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում», - Ժաննա Անդրեասյանը:

 

Նախարարը նշեց, որ նախարարության կապիտալ ծախսերի համար նախատեսվել է շուրջ 129 մլրդ դրամ, կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագիրը: 

 

«2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին», - ասաց նա և հավելեց, որ 2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացածի շինարարությունը կավարտվի 2025-2026-ին: