Հետևեք մեզ։

Մենք հայտարարել էինք, որ 100. 600 փախստական ունենք. ձեր նշած թվաբանության տարբերությունն ինչպե՞ս կբացատրեք. Նիկոլ Փաշինյանը՝ Նարեկ Մկրտչյանին

11:55, 02 նոյեմբեր 2023
Մենք հայտարարել էինք, որ 100. 600 փախստական ունենք. ձեր նշած թվաբանության տարբերությունն ինչպե՞ս կբացատրեք. Նիկոլ Փաշինյանը՝ Նարեկ Մկրտչյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարության աջակցության շրջանակում արված և արվելիք հատկացումների մանրամասները։

«Նախագծով հատկացնում ենք 420մլն դրամ՝ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրին։ Դա մեզ թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար վճարումներ, գերակշիռ մասն անչափահասներ են, որոնց ծնողները երեխաների համար դիմումներ են ներկայացրել։ Այս ծրագրերի համար առաջարկվում է հատկացնել 1մլդ 370մլն դրամ»,- ասաց նախարարը։

Նիկոլ Փաշինյանի հարցին՝ այս պահի դրությամբ քանի՞ հոգի է ստացել 100 հազարական դրամները, Մկրտչյանը պատասխանեց․ «100 հազար հոգի ստացել է, մնացել է 4200 հոգի»։

«Ձեր ասածը հարց է առաջացնելու․ մենք ասել ենք՝ 100 600 փախստական ունենք, ձեր ասածով ստացվում է՝ նրանց թիվը 104 000 է։ Այս թվաբանության տարբերությունն ի՞նչ բացատրություն ունի», - հարցրեց Փաշինյանը, որին ի պատասխան՝ Մկրտչյանը նշեց․ «Մենք որոշել էինք, որ վճարներ տրամադրեինք նաև 2022-ի  շրջափակումից հետո Հայաստան տեղափոխվածներին, ովքեր չեն կարողացել հետ գնալ, նրանց թիվը 4000 չի, ավելի քիչ է»։