Հետևեք մեզ։

Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի գործով ճանաչվել է անմեղ

12:18, 02 նոյեմբեր 2023
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի գործով ճանաչվել է անմեղ

Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի գործով ճանաչվեց անմեղ։

«Երկու տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ ճանաչվեց անմեղ․․․ Շնորհավորում եմ Սիմոն ջան, հայ ազգի փառք ու պարծանք»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Հիշեցնենք, որ  2021-ին Մարտիրոսյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել վրաերթ, ինչի հետևանքով փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնը մահացել էր, հարուցվել էր քրեական գործ և նա ներգրավվել է որպես մեղադրյալ։

 

Վերլուծական