Նորակառույց դպրոցների մարզադահլիճներում լոգարաններ կան, որպեսզի ֆիզկուլտուրայի դասից հետո աշակերտները ցնցուղ ընդունեն, բայց մեկ ցնցուղ են դնում, և հարց է ծագում՝ երեխաներն ինչքան ժամանակ պետք է ծախսեն ցնցուղ ընդունելու համար։ Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց՝ այսքան էլ լավ չի ստացվել։
Անդրադառնալով դպրոցաշինության գործընթացին, մասնավորապես գույքի նորացմանը, Փաշինյանը նշեց՝ բացթողում է նկատել․ «Մեր կապվածությունը հին գույքի հետ հատուկ հետազոտության անհրաժեշտություն ունեցող թեմա է։ Պետք է խնդրեմ, որ դպրոցների տնօրենները հին գույքը չօգտագործեն։ Երբեմն էնպիսի սիմվոլիկ գույքեր են տեղափոխվում և դրվում շքամուտքում, ասենք՝ 1979-ի բազկաթոռը դնել նորակառույց դպրոցի շքամուտքում, չեմ հասկանում»,- ընդգծեց Փաշինյանը։