Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԳՆ-ի շենքի անվտանգության տեսախցիկների և մուտքի/ելքի հսկման համակարգերի փոփոխման վերաբերյալ։
Ըստ հիմնավորման՝ ԱԳՆ շենքի անվտանգության տեսախցիկների և մուտքի/ելքի հսկման համակարգերը տեղադրվել 2016թ.-ին և վերազինման աշխատանքներ չեն իրականացվել:
Նոր համակարգը համալրված է լինելու նոր սերնդի թվային տեսախցիկներով, օպտիկամանրաթելային և UTP մալուխներով, նոր տեսակի թվային NVR սարքավորումներով: Մուտքի/ելքի հսկման համակարգի փոխարինման արդյունքում կստանանք ժամանակակից չափանիշներին համապատասխանող համակարգ, որը համապատասխան ծրագրային ապահովման միջոցով կապված կլինի տեսահսկման համակարգի հետ:
Նշվում է, որ համակարգերի ներդնումը կստեղծի հետևյալ հնարավորությունները.
Անձի՝ դեմքով, մատնահետքով, համապատասխան քարտով նույնականացման հնարավորություն,
Արդիական արգելափակոցի, ռենտգեն խելացի ստուգման համակարգի, կամարակապ մետաղական դետեկտորի, սկանավորող և նույնականացնող սարքի տեղադրման պարագայում՝մասնաշենքի անցակետերում համապատասխան ստուգուման գործընթացը կիրականցվի առավել արդյունավետ և արագ:
Անցակետերից յուրաքանչյուրում կտեղադրվի պտտակադռնակ–արգելափակոց, որը կապահովիպաշտոնական այցերի, հանդիպումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց առանձնացված մուտքն ու ելքը:
Ավտոմեքենաների համարանիշ կարդացող/ֆիքսող տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի ԱԳՆ մասնաշենք տանող մուտքերի արգելափակոցների աշխատանքը դարձնել ավտոմատ կառավարվող:
Վերոնշյալ համակարգերի ձեռք բերման և տեղադրման արժեքը կկազմի 57.000.000 դրամ: