Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ռազմական գործողությունների ժամանակ գերեվարել է Քարվաճառից դուրս եկող Մադաթ Առաքելի Բաբայանին։
Նշվում է, որ իբրև թե «նա, ինչպես նաև Վամիկ Պետրոսյանը, Շիրին Շիրինյանը մասնակից են եղել «Խոջալուի ցեղասպանությանը»»։
Ադրբեջանական կողմը հրապարակել է նաև Մադաթ Բաբայանի մասնակցությամբ տեսանյութ, որը հասանելի է այստեղ։