Աշխարհն այսօր պատերազմական և «մութ ժամանակների» մեջ է, և դրա մեղավորը սպառազինության արդյունաբերությունն է, մեջբերում է ANSA հրատարակությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը։
«Ժամանակները շատ մութ են, մենք չենք կարողանում հստակ մտածելու ունակություն գտնել», - մեկնաբանեց նա աշխարհում տիրող իրավիճակի մասին։
Պոնտիֆիկոսը նշել է, որ բարդ իրավիճակի պատճառը սպառազինության արդյունաբերությունն է, որի ներդրումները հսկայական շահույթ են բերում։
Ավելի վաղ Պապը կոչ էր արել դադարեցնել զինված բախումները Իսրայելում եւ Պաղեստինում՝ հայտարարելով, որ ահաբեկչությունն ու պատերազմը հանգեցնում են միայն մահվան ու տառապանքի։