Ադրբեջանական կողմը հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հասցեագրել հայ երգիչներին։
Ըստ ադրբեջանական Մտավոր սեփականության գործակալության հաղորդագրության՝ «Գարուն» երաժշտական ստեղծագործությունը ադրբեջանցի կոմպոզիտոր Ալաքբար Թաղիևի «Քեզ զոհ» երաժշտական ստեղծագործությունն է, որը 1968 թվականին ներառվել է Ադրբեջանի ռադիոյի «Ոսկե ֆոնդում» և որը իբրև թե հեղինակային իրավունքի խախտմամբ կատարում են հայ երգիչները։
«Այս երգը հայերեն կատարել են հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, Անդրանիկ Մադադյանը (Անդի) և այլք։ Նշվում է, որ այդ երգը Հայաստանում կատարել է նաև Զեյնաբ Խանլարովան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Գարուն» երգի խոսքերի հեղինակը հայ երգահան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Անահիտ Շահզադեյանն է։