Դատարանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի կալանքը փոխել է տնային կալանքով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը փոխեց Գալեյանի խափանման միջոցը․ խափանման միջոց կկիրառվի տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված 2մլն դրամ գրավով։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը կալանավորվել էր 2023-ի սեպտեմբերի 6-ին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խուլիգանության համար:
Այսօր դատարանի դահլիճում Գալեյանը խնդրանքով դիմել էր դատավորին․ «Կխնդրեի, որ ինչ որոշում էլ կայացնեք, հաշվի առնեք՝ այս իշխանությունից ինձ մնաց բնակարան Եռաբլուրում, ես պետք է այցելեմ այնտեղ»: