Հետևեք մեզ։

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում

16:51, 02 նոյեմբեր 2023
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում

Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 
«Մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
 
Մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ Զախարովան հերթական անգամ կրկնել է․ որ  Մոսկվան ողջունում է  ցանկացած շփում, որն օգնում են թուլացնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը։
facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button