Ամիսներ առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը փորձել է ինքնասպան լինել, որը սակայն չի ստացվել, գրում է MediaHub-ը։
Վրույր Բարսեղյանի հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը MediaHub-ի հետ զրույցում տեղեկությունը չի հաստատել, սակայն փոխանցել է, որ տղամարդն իր մոտ արգելված իր է պահել։
«Կտրող-ծակող գործիք է իր մոտ պահել, որի մասին նշված է նաև նրա մեղադրական եզրակացության մեջ։ Քրեական գործի մեջ, ամեն դեպքում, ոչինչ չկա կոնկրետ ինքնասպանության փորձի մասին»,-ասել է նա։
Քննչական կոմիտեի աղբյուրները փոխանցել են, որ մեղադրյալը փորձել է երակները կտրել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։