Անկեղծ ասած՝ նման տրամադրվածությամբ չէի եկել դատարան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, բայց հասկացա, որ մոտակա ժամանակներս տարածք չունենք հանձնելու, դրա համար, երևի, ինձ բաց թողեցին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ում խափանման միջոցը փոխվել է։
«Սպասենք, ազգովի ոտքի կանգնենք, որ գոնե փրկենք Հայաստանը։ Արցախն արդեն կորցրել ենք»,-հավելեց նա։
Հարցին, թե այսինքն ՝ ինքն անազատության մեջ էր, որովհետև Արցախն էին հանձնո՞ւմ, Գալեյանն ասաց․ «Այո, այո, ես վստահ եմ, որ իրենք Արցախն էին հանձնում, դրա համար ես անազատության մեջ էի գտնվում, քանի որ արժանապատիվ մարդիկ, հերոսածին ծնողներն են երևի միայն խանգարում, ու մեր կոչին հանրությունը կարթնանա, դրա համար անազատության մեջ էի ու իրենց «շառով»»։
Գարիկ Գալեյանն ասաց, որ փոքր Մխիթարին տեսակցելու հնարավորությունից զրկված չի եղել, բայց դեմ է եղել, որ ընտանիքը գնա քրեակատարողական հիմնարկ։
Նշենք, որայսօր դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ փոխեց Գալեյանի խափանման միջոցը․ խափանման միջոց կկիրառվի տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված 2մլն դրամ գրավով։