Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի` Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը։
Համաձայնագիրը արգելում է միջուկային բոլոր տեսակի փորձարկումները։
Նշենք, որ համաձայնագիրը Ռուսաստանի կողմից ստորագրվել է Նյու Յորքում` 1996 թվականի սեպտեմբերի 24-ին, վավերացվել՝ 2000 թվականի մայիսի 27-ին, մինչ օրս պայմանագիրն ուժի մեջ չի մտել, քանի որ չի վավերացվել 44 պետություններից 8-ի կողմից, որոնք ունեն միջուկային զենք կամ այն ստեղծելու ներուժ։