Նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի մարզիկները։ Մրցույթին մասնակցելու հայտերն արդեն ներկայացրել են ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ, լրագրողներին ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ղեկավար Միքայել Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ սպասվում է, որ կժամանի ավելի քան 500 մարզիկ և ավելի քան 2,5 հազար հյուր։
Հայ սամբիստները հոկտեմբերի 25-ից Օլիմպավանի բազայում մարզվում են՝ նախապատրաստվելով առաջնությանը, նրանց առաջին ելույթները նախատեսված են նոյեմբերի 10-ին։