Սոչիում՝ Սև ծովի ափերի մոտ, 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Քաղաքի բնակիչները զգացել են ցնցումները։ KP.ru-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածներ չկան։ Սեյսմոլոգ Ալեքսանդր Կոլեսնիկն ասել է, որ նման ցնցումներն անգամ «դրական» ազդեցություն ունեն, երկրակեղևի տակ էներգիա չի կուտակվում և չի վերածվում ուժեղ ցնցման։
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
11:23, 24 մարտ 2023
