«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է․
«ԽԾԲ ոստիկանության ատեստավորումում․
Քիչ առաջ ավարտվեց շուրջ 6 բարձրաստիճան ոստիկանների կամավոր ատեստավորման հարցազրույցը։ Այս գնդապետերն ու փոխգնդապետերը հաղթահարել էին մասնագիտական, IQ, ֆիզպատրաստության և հրաձգության ստուգարքները ու հասել էին հանձնաժողովի հարցազրույցի փուլին։
Մեջները կային շատ արժանավոր ու լավ կադրեր, որոնք իրապես արժանի էին օր առաջ ավելի բարձր աշխատավարձ ստանալուն։ Բայց եղավ նաև մի խնդրահարույց դեպք։
Ուրեմն, ոստիկանության մի բաժնի պետ, որի ենթակաների ներկայությամբ ու անգործությանբ օրերս կրիմինալ «ռազբոռկա է» եղել, ում բաժնում «կորում» են տեսախցիկների տեսագրությունները, ով ակնհայտորեն խաբում էր ատեստավորման հանձնաժողովին (ու միայն «պատին դեմ տալուց» հետո «հիշեց» որոշ բաներ) ու ով ընկերական հարաբերություններ ունի իր քաղաքի համարյա բոլոր կրիմինալ դեմքերի հետ` ևս ատեստավորվեց։
Ընդ որում, այս ոստիկանը, որ ՆԳՆ շատ բարձրաստիճան մի պաշտոնյայի մոտիկ ազգականն է, ստացավ դրական գնահատական հանձանոժովի ոստիկան-անդամների քվեների շնորհիվ։
Ու թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիս չստացվեց կանխել այս ԽԾԲ-ական խայտառակությունը, բայց մեր մասնակցության իմաստը նաև հանրությանը այս խնդիրների մասին տեղեկացնելն է։
Ինձ թվում էր, որ ատեստավորման իմաստը լավերին խրախուսելն ու վատերից ձերբազատվելն էր, բայց ղեկավարությունում կապեր ունեցող վատ կադրերին խրախուսելով ամբողջությամբ հակառակ արդյունքն ենք ունենալու։