Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ իսրայելցի զինվորականներն ավարտել են Գազա քաղաքի հյուսիսային հատվածի շրջափակումը, հաղորդում է Haaretz թերթը։
Նա հավելել է, որ իսրայելական զինվորականները «հարձակվում են ՀԱՄԱՍ-ի դիրքերի, հրամանատարական կետերի, հրթիռների արձակման դիրքերի ու ենթակառուցվածքների վրա, իսկ սերտ մարտերում սպանում են ահաբեկիչներին»։
Նախկինում իսրայելական բանակի ներկայացուցիչներն արդեն հայտնել էին, որ զինվորականները սերտ մարտերում են ՀԱՄԱՍ-ի անդամների հետ, ովքեր հարձակումներ են իրականացնում ստորգետնյա թունելներից։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ վերջին մի քանի ժամում սպանվել է ՀԱՄԱՍ-ի 130 ղեկավար։ Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանվել է նաև մոտ 20 իսրայելցի զինվոր։