Հետևեք մեզ։

Ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը․ նա Toyota-ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի համար. Shamshyan.com

23:34, 02 նոյեմբեր 2023
Ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը․ նա Toyota-ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի համար. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը: Հայտմնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանն է: