Ջերմուկի 30-ամյա համայնքապետ Վահագն Արսենյանը միայն հայտարարագրով 19 անշարժ գույք ունի։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Մինչև 2021 թվականը երեք ավտոկայանատեղի է գնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որից մեկը ձեռք է բերել 2018-ին, երկուսը՝ 2021-ին, ինը հողամաս ունի Ջերմուկ քաղաքում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանի բաժնային սեփականատեր է։
2014-ի մայիսի 8-ին նա Արցախում գնել է երկու հասարակական նշանակության շինություն, որոնք, ըստ մեր տեղեկությունների՝ եղել են տարածքներ և հյուրանոցառեստորանային համալիրներ։
Բայց սա դեռ ամենը չէ․ 2022 թվականին Ջերմուկի քաղաքապետը ևս չորս անշարժ գույք է գնել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 105,5 մլն դրամ։ Նա գնել է ավտոկայանատեղի կրկին Երևանի Կենտրոն վարչական շրջանում և երեք հասարակական նշանակության շինություն՝ Ջերմուկում։ Ավտոկայանատեղիի արժեքը 11 մլն 600 հզր․ դրամ է։
Թե Երևանի Կենտրոնում ինչ ավտոկայանատեղի է, որն արժե 11 մլն 600 հզր․ դրամ, կփորձենք պարզել։
2021-ին Վահագն Արսենյանը 2021 թվականի արտադության Porsche է գնել, չորս ընկերությունում բաժնետեր է շուրջ կես մլն դրամի չափով, «Ջերմուկ գրուպից» փոխառություն ունի, իսկ բանկային հաշվին 69 դոլար ունի և 183 հզր դրամ։
Կանխիկ ունի 2000 դոլար, 375 հզր եվրո, 32,5 մլն դրամ։ 3 մլն 750 հզր դրամ ծախսել է հանգստի վրա։