Նոյեմբերի 3-ին Աստանայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Տեղեկություն է տարածել նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Աստանայում ընթանում է Թուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը։