Համացանցում տարածվել է նյութ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ: Շնորհակալ եմ անհանգստության համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է երգչուհի Ալլա Լևոնյանը։
«Փառք Աստծուն, փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»,-գրել է երգչուհին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: