Կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը։
«Ուզում եմ լավատեսություն հայտնել․ մեր պայմանավորվածությունը Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատուկ խմբի մարդկանց համար բացելու վերաբերյալ մոտ ապագայում, գուցե լավ նորություններ ունենանք»,- ասաց Միրզոյանը:
Նա վստահեցրեց՝ Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում: