Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ին չպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մերձավան գյուղում թափառող շունը հարձակվել է քաղաքացու վրա և կծել:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և ոստիկանները, ժամանելով Մերձավան գյուղի բուժամբուլատորիա, այնտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Պարզվել է, որ ժամը 09:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 76-ամյա Սուսաննա Փ.-ի վրա է հարձակվել թափառող շունը և կծել, կնոջը տեղափոխել են ամբուլատոր կենտրոն և մինչ շտապօգնության ժամանումը, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հանկարծամահ է եղել:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: