Հետևեք մեզ։

Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, շատ բաներից բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք․ Արարատ Միրզոյան

11:21, 03 նոյեմբեր 2023
Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, շատ բաներից բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք․ Արարատ Միրզոյան

ՌԴ-ի հետ բազմաոլորտ կապերով ենք կապված, հիմա, իհարկե, այս հարաբերություններում կան որոշ խնդիրներ: Շատ բաներից մենք բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հավելեց՝ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։


 
Ըստ Միրզոյանի՝ Հայաստանը համոզված է` այն, ինչից ռուսները զարմանում են, հետևանքն է այն քաղաքականության, որը հայկական կողմը տեսել է տարբեր մեդիաեթերներում։


 
«Սա առանձին թեմա է, մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հարթել ու բարեկամաբար առաջ շարժվել»,- նշեց ԱԳ  նախարարը։

 

Միրզոյանը նշեց, որ աշխատում են խնդիրների հարթման ուղղությամբ․ «Հուսանք` կստացվի»։