Ընթանում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկների փոխանակման վեցերորդ փուլը, Հայաստանը կենտրոնացած է խաղաղության համաձայնագրի իրականացման վրա։
Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի սկզբունքներն անփոփոխ են՝ կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների սահմանազատում և սահմանագծում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացում։