Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին: Այս մասին Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ թյուրքական աշխարհը գնալով ավելի խորաcնում է համագործակցությունը։
Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրմանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարը ասել է, որ Իսրայելի հարձակումը Գազայի վրա և խաղաղ բնակչության կոտորածն անընդունելի է, անհապաղ պետք է անվերապահ զինադադար հայտարարվի։