Հետևեք մեզ։

Բոլոր երկրների կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելու մեսիջը նույնն է` ներկայացված լինել․ ԱԳ փոխնախարար

14:10, 03 նոյեմբեր 2023
Բոլոր երկրների կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելու մեսիջը նույնն է` ներկայացված լինել․ ԱԳ փոխնախարար

Բոլոր երկրների կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելու մեսիջը նույնն է` ներկայացված լինել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարբեր երկրներ ցանկանում են ներկայացված լինել այդ տարածաշրջանում՝ հաշվի առնելով  տնտեսական, քաղաքական շահերը։

Հովհաննիսյանը նշեց, որ Ֆրանսիան էլ է հայտարարել Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին։ Նշենք, որ նման մտադրությամբ հանդես էր եկել նաև ռուսական կողմը։

«Կարծում եմ`այլ երկրների կողմից էլ կլինի ուշադրության աճ։ Հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական կոմպոնենտ է պարունակում․ նշանակում է, որ կա հետաքրքրություն տարածաշրջանի նկատմամբ»,- ասաց Հովհաննիսյանը։