Լրագրողները Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել երգչուհի Ալլա Պուգաչովայի և նախկինում երկիրը լքած մի շարք այլ ռուսների Ռուսաստան վերադարձը, որոնցից մի քանիսը կապված են օտարերկրյա գործակալների հետ։
«Օտարերկրյա գործակալների հարազատները, առաջին հերթին, անուններով չեն ճանաչվում և չպետք է ճանաչվեն։ Ռուսաստանի քաղաքացիները մեկնում են այլ երկրներ, վերադառնում Ռուսաստան, ապա նորից մեկնում։ Սա շարունակական գործընթաց է։ Բնականաբար, Ռուսաստանի ցանկացած քաղաքացի միշտ անարգել վերադառնում է հայրենիք»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանի ցանկացած քաղաքացի «միշտ ազատորեն վերադառնում է իր հայրենիք»։
Ավելի վաղ Պուգաչովայի օգնականը հաստատել էր, որ երգչուհին ժամանել է Մոսկվա։