Ամիս չկա, որ այդ հարցին չանդրադառնանք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին։
«Վերջին անգամ ենթակոմիտեի նիստի ժամանակ հայտնել ենք խիստ դժգոհություն վիզաների հետ կապված հարցում: Այսինքն, ամիս չկա, որ այդ հարցին չանդրադառնանք, բայց դա չի նշանակում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները գտնվում են ճգնաժամային վիճակում: Այսինքն, տարաձայնություններն ունեն իրենց տեղը, բայց հարաբերությունները շարունակվում են իրենց հունով»,-ասաց նա: