Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը Մոսկվայի հետ չի քննարկվել։
Հարմար առիթ չի եղել, մենք կփորձենք այս հարցը բարձրացնել և արձագանքել առաջիկա շփումների ժամանակ, խորհրդարանում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Իր հերթին Տարածաշրջանային և ինտեգրացիոն հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ պետք է պարզել, թե որն է խնդիրը՝ քաղաքական, տեխնիկական, թե այլ։