Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը մեղադրանք է առաջադրել Մադաթ Բաբայանին, նա կալանավորվել է

16:32, 03 նոյեմբեր 2023
Ադրբեջանական կողմը մեղադրանք է առաջադրել Մադաթ Բաբայանին, նա կալանավորվել է

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը երեկ հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ռազմական գործողությունների ժամանակ գերեվարել է Քարվաճառից դուրս եկող Մադաթ Առաքելի Բաբայանին։ Նշվում էր, որ իբրև թե «նա, ինչպես նաև Վամիկ Պետրոսյանը, Շիրին Շիրինյանը մասնակից են եղել «Խոջալուի ցեղասպանությանը»»։ Ադրբեջանական կողմը հրապարակել էր նաև Մադաթ Բաբայանի մասնակցությամբ տեսանյութ, որը հասանելի է այստեղ։

 

Այսօր արդեն Բաբայանին մեղադրանք են առաջադրել 5 հոդվածներով։ Նրան պաշտոնապես մեղադրում են «Խոջալուի ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ»։

 

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։ Այս որոշումը կայացվել է Սաբաիլի շրջանային դատարանի դատավոր Գյունել Սամեդովայի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ։