Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդն իր առաջին հայտարարությունն է անում Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման սկզբից ի վեր։
Հասան Նասրալլահը ողջունել է իրաքյան և եմենյան ուժերին, որոնք գործողություններ են ձեռնարկում Գազայի հատվածում պաղեստինցիներին պաշտպանելու համար։
«Սա ամենամեծ կռիվն է Աստծո ճանապարհին: Խաղաղություն Իրաքին և Եմենին, որոնք միացան պատերազմին»,-ասել է նա։
Նա նշել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով Պաղեստինում իրավիճակը վերջին տարիներին շատ ծանր էր, և աշխարհը աչք էր փակում այս ամենի վրա։