Հետևեք մեզ։

Մտավախություն կա, որ Բաքուն հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքին․ Արարատ Միրզոյան

18:17, 03 նոյեմբեր 2023
Մտավախություն կա, որ Բաքուն հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքին․ Արարատ Միրզոյան

Երևանը մտավախություն ունի, որ Բաքուն հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքին։ Այս մասին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բաքուն նույնպես վերապահումներ ունի Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, դա երևում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ հայտարարություններից», -ասաց Միրզոյանն ու հիշեցրեց վերջին 3 տարիների ընթացքում հայկական տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման կրկնակի դեպքերի մասին։