Հետևեք մեզ։

Իտալիայի վարչապետի խորհրդականը հրաժարական է տվել ռուս պրանկերների հետ խոսելուց հետո

18:27, 03 նոյեմբեր 2023
Իտալիայի վարչապետի խորհրդականը հրաժարական է տվել ռուս  պրանկերների հետ խոսելուց հետո

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ իր դիվանագիտական ​​խորհրդական Ֆրանչեսկո Տալոն հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նա խոսել է ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Նա [Թալոն] ստանձնեց դրա պատասխանատվությունը»,- ասել է կառավարության ղեկավարը։

Նշենք, որ նրանք հայտնի պրանկերներ են․ նախկինում  Վովան և Լեքսուսը Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից խոսել են Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Օլանդը նախ ընդունել է, որ Եվրամիությունն ու Ֆրանսիան Ուկրաինայի հակամարտության լիարժեք մասնակիցներ են, հետո ասել է, որ դա հերքվում է, որպեսզի ռազմական գործողությունները երկրի սահմաններից դուրս չգան։