Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սողոմոնյանը։
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թադևոսյանն է, ով րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության գոտին, ու նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Եվ մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։