Հետևեք մեզ։

Մենք կշարունակենք պայքարել մեր ողջ ուժով և հրաժարվում ենք մարդասիրական զինադադարից․ Նեթանյահու

18:39, 03 նոյեմբեր 2023
Մենք կշարունակենք պայքարել մեր ողջ ուժով և հրաժարվում ենք մարդասիրական զինադադարից․ Նեթանյահու

Իսրայելը չի ​​համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական դադարի հաստատմանը, քանի դեռ այն չի ներառում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից պատանդների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունում։

«Ես Բլինքենին ասացի, որ մենք կշարունակենք պայքարել մեր ողջ ուժով և հրաժարվում ենք մարդասիրական զինադադարից, որը չի ներառում պատանդների ազատ արձակումը», - ասել է Իսրայելի վարչապետը։