Հետևեք մեզ։

Հերթական հարվածը Գազայի հատվածի հիվանդանոցի տարածքին, որտեղից վիրավորները տեղափոխվելու էին Ռաֆահ անցակետ․ Al Hadath

19:37, 03 նոյեմբեր 2023
Հերթական հարվածը Գազայի հատվածի հիվանդանոցի տարածքին, որտեղից վիրավորները տեղափոխվելու էին Ռաֆահ անցակետ․ Al Hadath

Իսրայելական ուժերը գրոհել են Գազայի հատվածի վարչական կենտրոնում գտնվող «Ալ-Շիֆա» կենտրոնական հիվանդանոցին հարող տարածքը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերի հարվածը հասցվել է հիվանդանոցի մուտքի մոտ։ Հենց այս վայրում, ինչպես նշում է հեռուստաալիքը, եղել են շտապօգնության մի քանի մեքենաներ, որոնք պատրաստ էին վիրավոր պաղեստինցիների հետ մեկնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ։