Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Շանսոնյեի հուշարձանը նախատեսվում է տեղադրել հենց Շառլ Ազնավուրի հրապարկում:
Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել։