Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը կին է։ Այս պաշտոնում Սենատը հաստատել է ծովակալ Լիզա Ֆրանչետիին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարությունը։
«Ես գոհ եմ, որ Սենատը հաստատել է ծովակալ Լիզա Ֆրանչետիին ծովային օպերացիաների ղեկավարի պաշտոնում», - ասել է Պենտագոնի ղեկավարը: Նա նաև կլինի Միացյալ շտաբի պետերի առաջին կինը:
Հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանչետիի թեկնածությունն առաջադրեց ռազմածովային նավատորմի ղեկավարի պաշտոնում։ Նա պատմության մեջ երկրորդ կինն է, ով հասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի չորս աստղանի ծովակալի կոչմանը։