Հետևեք մեզ։

Վաշինգտոնը Ուկրաինային ուղարկում է 125 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը

21:16, 03 նոյեմբեր 2023
Վաշինգտոնը Ուկրաինային ուղարկում է 125 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը

Վաշինգտոնը Ուկրաինային ուղարկում է 125 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հայտարարության մեջ։

 

«Այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է զենքի և տեխնիկայի նոր փաթեթի մասին՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար»,- ասել է Բլինքենը։ Նշվում է, որ փաթեթը ներառելու է հակաօդային պաշտպանության տեխնիկա, սպառազինություն։

 

Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը նոյեմբերի 3-ին կհայտարարի Ուկրաինային 425 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին: Լրատվամիջոցները ենթադրում էին, որ այն ներառելու է հրթիռներ և զինամթերք՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։

 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նույնպես հավանություն է տվել Իսրայելին օգնություն հատկացնելու օրինագծին, սակայն 14,3 միլիարդ դոլարի չափով։