Հետևեք մեզ։

Սյունիքում ավտոմեքենան 200 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր (լուսանկարներ)

21:35, 03 նոյեմբեր 2023
Սյունիքում ավտոմեքենան 200 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր (լուսանկարներ)

Նոյեմբերի 3-ին, ժամը 16։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Գորիս-Տեղ ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «VAZ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1965 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել հարակից ձորը։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: