Հետևեք մեզ։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը 2022-ին 489 մլն դրամ նվեր է ստացել․ 1 մլն 424 հզր դոլար ավանդ ունեն, 6 առանձնատուն․ Ջավադյանի և բժշկուհի կնոջ հարստությունը

23:53, 03 նոյեմբեր 2023
Հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը 2022-ին 489 մլն դրամ նվեր է ստացել․ 1 մլն 424 հզր դոլար ավանդ ունեն, 6 առանձնատուն․ Ջավադյանի և բժշկուհի կնոջ հարստությունը

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարման ավարտից հետո Արթուր Ջավադյանը 2020-ին  նշանակվեց ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։ Սա, թերևս, վերջին լուրն է Արթուր Ջավադյանի մասին։ Թե այդ պաշտոնում ի՞նչ է արել Ջավադյանը հայտնի չէ, սակայն, կրկին հարստացել է։ Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ Ջավադյանը 14 անշարժ գույք ունի, որից 6-ը ստացել է հայտարարատու տարում՝ 2022-ին։



Այսպիսով․ 2014-ին համատեղ սեփականության իրավունքով Ջավադյանը Դիլիջանում ձեռք է բերել շինություն, 2020-ին՝ հողամաս։ 2010-ին ևս մեկ հողամաս է գնել, որի միանձնյա սեփականատերն է։
2000 թվականին նա Եղվարդում առանձնատուն է գնել, 2005-ին հողամաս է գնել Քանաքեռավանում, 1992-ին հողամաս է գնել Ուշիում, 2011-ին մեկ առանձնատուն գնել է Արցախում, մեկ առանձնատուն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։


2022-ին Արթուր Ջավադայնը վեց անշարժ գույքի սեփականատեր է դարձել, որից 4-ը ժառանգություն է, 2-ը՝ նվիրատվություն։


Սյունիքի մարզիի Սիսիան համայնքում մեկ առանձնատուն և մեկ հողամաս է ժառանգություն ստացել, Երևանում՝ ավտոկայանատեղի ՝ միանձնյա սեփականությամբ, և ¾ սեփականության իրավունքով ևս մեկ ավտոկայանատեղի Երևանում։
Բացի այդ, Ջավադյանը երկու հողամաս է նվեր ստացել։


2020-ին 2019 թվականի արտադրության Մերսեդես է գնել, բանկային ավանդներ ունի, որոնց արժեքը հասնում է 114 հզր եվրոյի և 698 հզր դոլարի։


2012-ին, երբ Կենտրոնական բանկի նախագահն էր, 24 մլն դրամի հուշադրամ է գնել։


Բանկային հաշվին ունի 5174 դոլար, 12 000 դոլար, 4 մլն 657 հզր դրամ։ Կանխիկ ունի 14 հզր դոլար, 6,5 մլն դրամ, 19 հզր եվրո։


Բնամթերքի ձևով ստացած նվիրատվության արժեքը կազմում է 295 մլն դրամ, բնամթերքի ձևով ստացված ժառանգությունը՝ 25 մլն դրամ, որպես ժառանգություն ստացված եկամտի գումարը կազմում է 0,5 մլն դրամ և ևս 418 հզր 745 դոլար (168  մլն 427 հզր դրամ)։ Ստացվում է Ջավադյանի ստացած ժառանգությունն ու նվիրատվությունը կազմում է 489 մլն դրամ։

Ջավադյանը մի շարք բանկերից փոխառություններ ունի, աշխատանքային վարձատրություն է ստացել նաև «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ից՝ 24 մլն դրամ, ԱԳՆ-ից աշխատավարձի չափը 5 մլն 894 հզր դրամ է։

Հանգստի համար ծախսել է 22 մլն 776 հզր դրամ։

 

Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, 6 անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է․ 2006, 2010, 2011, 2013, 2015 թվականների ընթացքում ձեռք է բերել առանձնատուն Ծաղկաձորում, հասարակական նշանակության երկու շինություն Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ավտոկայանատեղի՝ Կենտրոնում, երկու բնակարան՝ Կենտրոնում։
Եվս երկու անշարժ գույք նվեր է ստացել 2022-ին․ մեկ առանձնատուն Ծաղկաձորում և բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, գործարքի մյուս կողմը Աննա Արթուրի Ջավադյանն է։

Երկու մեքենա ունի՝ Աուդի ու Լեքսուս, որոնք համապատասխանաբար 2019 և 2014 թվականների արտադրության են։
75 հզր եվրո և 525 հզր դոլար բանկային ավանդ ունի 2022-ի ավարտին, բանկային հաշվին 2 մլն դրամ և 4 000 դոլար ունի, կանխիկ ունի 21 հզր դոլար, 3,5 մլն դրամ, 17 հզր դոլար, փոխառություններ ունի, տարեկան ծախսը կազմում է ավելի քան 135 մլն դրամ։

 

Ստացվում է Ջավադյանն ու տիկինը վեց առանձնատուն ունեն՝ Ծաղկաձորում, Երևանում, Սիսիանում, Եղվարդում, իսկ մեկն Արցախում էր։ Միասին 189 հզր եվրո (201 հզր դոլար) և 1 մլն 223 հզր դոլար բանկային ավանդ ունեն։ Երեք ավտոկայանատեղի ունեն, երկու հասարակական նշանակության շինություն, մեկ շինություն, հողամասեր և վերը թվարկած այլ գույքեր։