Հետևեք մեզ։

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը

00:08, 04 նոյեմբեր 2023
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես է եկել Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Ինչպես նշել է Արցախի թեմի առաջնորդ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի թելի լուծարումը տեղի չի ունենա։

«Վեհափառ Հայրապետը, ի ուրախություն մեզ բոլորիս, հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ փոքր ինչ գործառույթներն են փոխվելու։ Այն իր նպատակին կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք», - նշել է Արցախի թեմի առաջնորդը։