«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս մանդատից հրաժարվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ ցուցակում հաջորդ համարները՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը, ինքնաբացարկ են ներկայացրել ԿԸՀ։
Այսինքն, պատգամավոր կդառնա ցուցակի 50-րդ համարը՝ Լևոն Քոչարյանը, որը շարունակում է մնալ կալանքի տակ և որը, մեր ունեցած տեղեկություններով, ինքնաբացարկ չի հայտնի ու կվերցնի մանդատը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։