Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայի հետ քննարկում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու հարցը. NBC

09:19, 04 նոյեմբեր 2023
ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայի հետ քննարկում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու հարցը. NBC

ԱՄՆ-ն և Եվրոպան սկսել են Ուկրաինայի հետ քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունները, և թե ինչից կարող է հրաժարվել Կիևը՝ փոխզիջման հասնելու համար: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

 

Նրա խոսքով, ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները «սկսել են հանգիստ» խոսել Կիևի հետ հակամարտությանը վերջ տալու համար Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների հնարավոր հետևանքների մասին։ 

 

Ավելի վաղ սենատոր Թոմի Թուբերվիլն ասել էր, որ այժմ «հիանալի պահ է» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ սկսելու համար, քանի որ հակամարտությունը պետք է լուծվի, այն շարունակելու պատճառ չկա։