Հետևեք մեզ։

Արցախի ԱԺ նիստ հրավիրելու քննարկումներ են սկսվել. ինչ սպասել. «Ժողովուրդ»

09:33, 04 նոյեմբեր 2023
Արցախի ԱԺ նիստ հրավիրելու քննարկումներ են սկսվել. ինչ սպասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանված արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրաստվում են Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել կամ որեւէ հայտարարություն ընդունել այդ նիստի ժամանակ: «Նիստի մասին քննարկում կա, այո, բայց ոչ միայն ինքնորոշման մասին, խնդիրը միայն դա չէ: Արցախի Ազգային ժողովը լուծարված չէ, այն պե՞տք է ինչ-որ գործունեություն ծավալի, թե՞ ոչ: Միայն ինքնորոշման հարց չէ, նաեւ մեր հետագա քայլերի, ճակատագիրը, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք անելու. այս բոլոր հարցերը պետք է քննարկենք», -ասաց Աղաբեկյանը՝ չցանկանալով փակագծեր բացել:

 

Աղաբեկյանից հետաքրքրվեցինք՝ կապ հաստատել են արդյոք ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հետ, որպեսզի նա նիստ հրավիրելու նախաձեռնությանն ընթացք տա. «Մինչ այսօր չի հաջողվել նրա հետ կապ հաստատել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։