Հետևեք մեզ։

Նեպալում երկրաշարժի հետևանքով 128 մարդ է մահացել

09:45, 04 նոյեմբեր 2023
Նեպալում երկրաշարժի հետևանքով 128 մարդ է մահացել

Նեպալի արևմուտքում 6 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված երկրաշարժի հետևանքով ավելի քան 128 մարդ է զոհվել,-հայտնում է Reuters-ը։

BBC-ի փոխանցմամբ`

 

Ամենաշատ զոհեր գրանցվել են դժվարամատչելի Ջաջարկոտ և Ռուկում շրջաններում, որոնք գտնվում են մայրաքաղաք Կատմանդուից մոտ 500 կմ դեպի արևմուտք: Փրկարարներին օգնելու համար տեղակայվել են ռազմական և անվտանգության ծառայություններ։

 

Կատարվածի ամբողջական պատկերը դեռ չկա, որոնողափրկարարական աշխատանքները բարդ են՝ ճանապարհները փակված են երկրաշարժի հետևանքով առաջացած սողանքների պատճառով։