Հետևեք մեզ։

11 տարվա գործազրկությունից հետո ՔՊ-ական պատգամավոր դարձած Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճող) որոշել է ստուգել Արցախի նախագահի` զենք նվիրելու մասին հրամանագրերը. «Ժողովուրդ»

09:57, 04 նոյեմբեր 2023
11 տարվա գործազրկությունից հետո ՔՊ-ական պատգամավոր դարձած Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճող) որոշել է ստուգել Արցախի նախագահի` զենք նվիրելու մասին հրամանագրերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելուց, Արցախը Ադրբեջանին հանձնելուց եւ հայաթափելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետեւողական ջանքերով փորձում է վերացնել Արցախի պետականության ատրիբուտնեը նաեւ հետին թվով: Հիմա էլ որոշել են Արցախի նախագահի հրամանագրերի ճիշտն ու սխալը որոշել:

 

Ինչպես՝ բացատրենք. ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Վիլեն Գաբրիելյանը, հոկտեմբերի 30-ին՝ բյուջետային քննարկումների ժամանակ, բարձրացրեց Արցախի նախագահի կողմից պարգեւատրված զենքերի հարցը: «Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրումների մասով, անկախ նրանից՝ այդ մարդը հանդիսացել է Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անկախ իր ով լինելուց եւ կարգավիճակից, մենք շատ լրջագույն պետք է ուսումնասիրենք թե՛ իրավական հիմքերը, թե՛ պատճառները՝ ինչի համար են այդ մարդիկ պարգեւատրվել»,- լուրջ դեմքով հայտարարեց Վիլեն Գաբրիելյանը։

 

Այսինքն՝ ԱԺ պատգամավորը որոշել է քննել հայկական երկրորդ հանրապետության բնակիչների կողմից լեգիտիմ ընտրություններով ընտրված նախագահի (նախագահների) կարգադրությունները: Այս հանդգնությունն ունի թերեւս մեկ պատճառ. Վիլեն Գաբրիելյանը նեղսրտած է, որ չի կարողացել զենքի պարգեւատրման արժանանալ:

Կհարցնեք՝ ով է Վիլեն Գաբրիելյանը. այո, «Ֆեյսբուք»-ում ստատուսներ գրող Նավակ Ճոճողը, որը 33 տարեկան հասակում է 2 տարի ծառայել հայկական զինված ուժերում: Նա թեեւ ունի դեղագետի կրթություն, սակայն 11 տարի գործազուրկ է եղել: Հեղափոխություն եղավ, եւ նա սկսեց ստաբիլ աշխատանք ունենալ, թեեւ վերցրած պարտքերը դեռ ամբողջությամբ չի մարել: Այս որակի մարդը ցանկանում է քննել երկրի նախագահների կագադրությունները»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։