Ավստրալացի երիտասարդը համաշխարհային ռեկորդ է սահմանել ազատ անկման ժամանակ Ռուբիկի խորանարդը լուծելով ամենաարագ ժամանակում։
17-ամյա Սեմ Սիերակին Ռուբիկի խորանարդը լուծել է օդում, ազատ անկման ժամանակ, ընդամենը 28,25 վայրկյանում։ Սակայն, դա նրան հաջողվել է անել միայն հինգերորդ փորձի ժամանակ, քանի որ քամին նրա ձեռքերից դուրս էր մղել խորանարդը։
Տեսանյութն` այստեղ։